Պայթյուն Ղազախստանի սրճարաններից մեկում. մահացածների թվում անչափահաս կա

Տեղական իշխանությունների տվյալներով՝ պայթյունից հետևանքով 26 մարդ է տուժել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ղազախստանի Ակմոլայի մարզի Շչուչինսկ քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 7 մարդ է մահացել, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը:
«Ինչպես հայտնում են փրկարարները, պայթյունը տեղի է ունեցել հինգհարկանի շենքին կից սրճարանում, ինչից հետո հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է: Հրշեջներն այրվող շենքից դուրս են բերել 8 գազաբալոն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, տեղական իշխանությունների տվյալներով, տուժել է 26 մարդ: Շրջանային հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ, որոնցից հինգին ավելի ուշ ռեանիմոբիլներով տեղափոխել են Կոկշետաու քաղաքի հիվանդանոց: Եվս վեց մարդ կմնա ամբուլատոր հսկողության տակ:
Հայաստանում կխստացվեն մեքենաների գազաբալոնների ստուգման պահանջները