ՄԱԳԱՏԷ-ն տվյալներ չունի Իրանի` հարձակման ենթարկված միջուկային օբյեկտների վիճակի վերաբերյալ

Իրանը 12–օրյա պատերազմի ժամանակ. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահը նախկինում հայտարարել էր, որ Իրանին տարիներ կպահանջվեն ամերիկյան հարվածներից հետո իր միջուկային ծրագիրը վերսկսելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տվյալներ չունի Իրանի տարածքում հարձակման ենթարկված միջուկային օբյեկտների վիճակի վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գործակալության զեկույցին։
«Իրանը ՄԱԳԱՏԷ-ին որևէ զեկույց չի տրամադրել իր հարձակման ենթարկված միջուկային օբյեկտների վիճակի վերաբերյալ», - նշվում է զեկույցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան հարվածներից հետո տարիներ կպահանջվեն, որ Իրանը վերսկսի իր միջուկային ծրագիրը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ քաղաքացիական միջուկային օբյեկտների ռմբակոծությունը աննշան վնաս է պատճառել, և որ Թեհրանը մտադիր է շարունակել իր խաղաղ միջուկային էներգիայի ծրագիրը զարգացնելը։