ՀՀ ԱԽ նիստում քննարկել են նաև «հիբրիդային սպառնալիքներին» առնչվող հարցեր

Մասնակցել են նաև Վահագն Խաչատուրյանը և Ալեն Սիմոնյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին:
Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։