Հայաստան–Իրան մայրուղին փակ է սաստիկ բքի պատճառով

Ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստան–Իրան մայրուղին փակ է սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպարտամենտը նշում է, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: