ԵՏՀ–ն Հայաստանին ազատել է շաքարի հումքի ներմուծման մաքսատուրքից

Որոշումն ընդունվել է ներքին շուկայի կայուն ապահովման և շաքարի պակասուրդը կանխելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը Հայաստանին, Ղրղզստանին և Ղազախստանին ազատել է արդյունաբերական վերամշակման համար նախատեսված շաքարի հումքի ներկրման մաքսատուրքից։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Սակագնային արտոնությունը Հայաստանի համար կգործի 2026 թվականի ընթացքում և նախատեսում է Հայաստանի համար ոչ ավելի, քան 20 հազար տոննա, Ղազախստանի համար՝ 100 հազար տոննա և Ղրղզստանի համար՝ 20 հազար տոննա ապրանքի ներկրում։
«Որոշումն ընդունվել է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներքին շուկաները մրցունակ գներով շաքարով և շաքար պարունակող մթերքով կայուն ապահովելու, այդ ապրանքների պակասուրդը կանխելու, ինչպես նաև շաքար վերամշակող գործարանների անձնակազմի թիվը պահպանելու նպատակով»,- նշել է ԵՏՀ առևտրի հարցերի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ սպիտակ շաքարը, որը ստացվում է սակագնային արտոնության կիրառմամբ ներկրված հում եղեգնշաքարի արդյունաբերական վերամշակման արդյունքում, ենթակա չէ արտահանման Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ այլ պետություններ։
ԵԱՏՄ–ում կզարգացնեն տրանսպորտային խելացի համակարգերը