ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Ստարոդուբի շրջանի Դեմյանկի գյուղի վրա կամիկաձե դրոնների հարձակման հետևանքով մարդ է վիրավորվել: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Կիևի ռեժիմը շարունակում է ստոր հանցագործություններ կատարել խաղաղ քաղաքացիների դեմ։ Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե դրոններով գրոհել են Ստարոդուբի շրջանի Դեմյանկի գյուղը։ Ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, խաղաղ բնակիչ է վիրավորվել: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է անհրաժեշտ բուժօգնություն», – նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։