ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շամախիի շրջանում՝ Բաքվից 120 կմ հեռավորության վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։
«Րոպեներ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Շամախիի շրջանում», - հայտնել են սեյսմիկ ծառայությունից։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չկան: