Աֆղանստանը հարձակումների նոր ալիք է սկսել Պակիստանի սահմանին. ԶԼՄ

Աֆղանստան–Պակիստան սահմանը. Արխիվային լուսանկար
Մարտական գործողություններ են սկսվել Խոստ նահանգի մի քանի շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Աֆղանստանը հարձակումների նոր ալիք է սկսել Պակիստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է աֆղանական «Ariana News» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
«Լավատեղյակ աղբյուրները հայտնել են Պակիստանի պայմանական գծի (սահմանազատման – խմբ.) երկայնքով հարձակումների նոր ալիքի մեկնարկի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մարտական գործողություններ են սկսվել Խոստ նահանգի մի քանի շրջաններում։
Հաղորդվում է նաև Աֆղանստանի Պակտիա նահանգում Պակիստանի զինվորականների դեմ գործողությունների «երկրորդ ալիքի» մասին։
Փետրվարի 26-ին Աֆղանստանը ռազմական գործողություն է սկսել պակիստանյան զորքերի դեմ Դյուրանդի գծի՝ երկու երկրների միջև Քաբուլի կողմից չճանաչված սահմանի, ողջ երկայնքով` ի պատասխան Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից Աֆղանստանի տարածքի ռմբակոծությունների։ Պակիստանը, իր հերթին, հայտարարել է, որ նույնպես կրակ է բացել, իսկ ավելի ուշ հայտարարել է Աֆղանստանի հետ «բաց պատերազմի» մասին։