Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

4 ժամվա ընթացքում ՀՕՊ-ը ՌԴ երկնքում խոցել է 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ՊՆ

Բելգորոդի մարզում ոչնչացվել է 20 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ ուժերը չորս ժամվա ընթացքում երկրի մի շարք տարածաշրջաններում որսացել և ոչնչացրել են 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Փետրվարի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 33 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր. 20-ը՝ Բելգորոդի, 7-ը՝ Բրյանսկի և 6-ը՝ Կուրսկի մարզերի տարածքում», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։