Ժնևում ավարտվել է ԱՄՆ–Իրան բանակցությունների 3–րդ փուլը. առաջընթաց կա

Տեխնիկական մակարդակով քննարկումները կկայանան Ավստրիայի մայրաքաղաքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի միջև սուլթանության միջնորդությամբ բանակցությունների երրորդ փուլի ժամանակ հաջողվել է հասնել «զգալի առաջընթացի»։ Այս մասին հայտարարել է Օմանի արտգործնախարար Բադր ալ–Բուսայիդին:
«Մենք ամփոփեցինք օրը, որը նշանավորվեց ԱՄՆ–ի և Իրանի միջև բանակցություններում զգալի առաջընթացով»,-գրել է նա X սոցիալական ցանցում:
Ալ-Բուսայիդիի խոսքով՝ խորհրդակցություններից անմիջապես հետո բանակցությունների մասնակից երկրների մայրաքաղաքներում կվերսկսվի երկխոսությունը:
Իրանի շուրջ անորոշության ֆոնին Թրամփը փակ ճեպազրույց է անցկացնում հետախուզության հետ
Նա հավելել է, որ տեխնիկական մակարդակով քննարկումները կկայանան հաջորդ շաբաթ Վիեննայում:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ–ն իրանական միջուկային հարցով բանակցությունների երկու փուլ են անցկացրել: Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Ներկայում կողմերն աշխատում են հնարավոր համաձայնության վերաբերյալ առաջարկների շուրջ:
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը