ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի-Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Այսմասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պատճառը ձյուննու մերկասառույցն է։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս»-իճանապարհը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով: