ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ուկրաինային զինծառայողների 1000 մարմին է փոխանցվել։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ռուսաստանին փոխանցվել է 35 զոհված զինվորականների մարմին», – գրել է Մեդինսկին Telegram–ում։
Նշենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այս տարի առաջին անգամ մարմինների փոխանակում էր տեղի ունեցել հունվարի 29-ին։ Կիևին էր փոխանցվել 1000 զինծառայողի մարմին, Ռուսաստանին՝ 38։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։