ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի-Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Վաղ առավոտից երթևեկությունը փակվել էր բեռնատարների համար։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս»-իճանապարհը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով: