Կուբայի ափերի մոտ նավակի հետ կապված միջադեպը ԱՄՆ–ի ագրեսիվ սադրանքն է. Զախարովա

ԱՄՆ դրոշի ներքո մոտորանավակը մտել է Կուբայի ջրատարածք և կրակ է բացել։ Կուբացի սահմանապահները պատասխան կրակով ոչնչացրել են նավի վրա գտնվող չորս մարդու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Կուբայի ափերի մոտ նավակի ձերբակալման հետ կապված միջադեպին՝ ՌԻԱ Նովոստիին հայտարարելով, որ դա Վաշինգտոնի կողմից ագրեսիվ սադրանք է։
«ԱՄՆ–ի ագրեսիվ սադրանքն է, որի նպատակը իրավիճակի սրումն է և հակամարտության պայթեցումը», – ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ դրոշի ներքո նավակը մտել է Կուբայի ջրատարածք և կրակ է բացել։ Կուբացի սահմանապահները պատասխան կրակով ոչնչացրել են նավի վրա գտնվող չորս մարդու։
Կուբայի ՆԳՆ–ն հայտարարել է, որ Կուբայի սահմանապահ ստորաբաժանման վրա զինված հարձակումից հետո ձերբակալվածները ԱՄՆ–ում բնակվող կուբացիներ են։ Պարզվել է բոլոր վեց ձերբակալվածների և չորս զոհերից մեկի ինքնությունը։ Նախարարությունը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ից նավով ժամանած և կուբացի սահմանապահների հետ բախված զինված խմբի հանցակիցը ձերբակալվել է Կուբայի տարածքում։