Կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ-ի՝ կեղծարարության դեմ պայքարի տվյալների բազայի համաձայնագիրը

Եվրասիական միությունում կստեղծվի միասնական տվյալների բազա, որը թույլ կտա հետևել մտավոր սեփականության օբյեկտների՝ ապրանքային նշանների և պաշտպանված աշխարհագրական անվանումների պաշտպանությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տեղեկատվության որոնման ծառայություն ստեղծելու մասին Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին:
Կառավարության հավանությունից հետո հայկական կողմը կստորագրի համաձայնագիրը: Նշված որոնողական ծառայությունում կմիավորվեն բիզնեսի մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկությունները, որոնք պահպանվում են միության բոլոր հինգ երկրներում: Խոսքը ապրանքային նշանների, ինչպես նաև ապրանքների ծագման աշխարհագրական նշումների մասին է:
Հիմնական նպատակն է բիզնեսին և պետական մարմիններին տրամադրել մտավոր սեփականության պաշտպանության հարմար և արագ գործիքներ: Համաձայնագրի նախագիծը կազմվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՄ գործադիր մարմին) անցյալ տարվա սեպտեմբերին: