Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի արևելքին

Աղբյուրի հաղորդմամբ՝ կարճատև դադարից հետո ռմբակոծությունները վերսկսվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իսրայելական մարտական ավիացիան մի շարք զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի արևելքում գտնվող Շմեստար բնակավայրի մերձակա բարձունքներին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան աղբյուրը:
Նշվում է, որ մի քանի հզոր հարված է հասցվել Բեկաայի հովտում գտնվող Շմեստարի արվարձաններին:
Ըստ աղբյուրի տվյալների՝ կարճատև դադարից հետո ռմբակոծությունները վերսկսվել են:
Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ Լիբանանի արևելքում ռազմաօդային ուժերի թիրախ են դարձել «Հզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ ստորաբաժանման ռազմական ենթակառուցվածքի օբյեկտները:
Լիբանանի բանակում հրամայվել է իսրայելական գնդակոծությունների դեպքում պատասխան կրակ բացել
Փետրվարի 20-ին Լիբանանի արևելքում՝ Բաալբեկի շրջանում, բնակելի շենքերին իսրայելական ավիացիայի հարվածների հետևանքով զոհվել էր 8 մարդ, ևս 25-ը վնասվածքներ են ստացել: Զոհվածների թվում եղել է «Հզբոլլահի» 6 կողմնակից: