Իրանն ու ԱՄՆ–ն գործնական առաջարկներ են ներկայացրել. Բաղային` բանակցությունների մասին

Բաղային նշել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն բովանդակալից բանակցություններ են անցկացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ–ն պատժամիջոցների և միջուկային խնդրի վերաբերյալ գործնական առաջարկներ են ներկայացրել: Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Ես կարող եմ միայն ասել, որ ինչպես միջուկային, այնպես էլ պատժամիջոցների վերացման հարցում եղել են կարևոր առաջարկներ և գործնական նախաձեռնություններ։ Երկու կողմերն էլ լուրջ են մոտենում քննարկումներին», - ասել է նա իրանական հեռուստատեսության եթերում։
Բաղային հստակեցրել է, որ խորհրդակցությունները շարունակվել են շուրջ երեք ժամ՝ Օմանի արտգործնախարարի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Նրա խոսքով՝ բանակցությունները նախատեսվում է վերսկսել տեղական ժամանակով ուշ երեկոյան՝ պատվիրակությունների ներքին խորհրդակցությունների ավարտից հետո:
Ավելի վաղ Օմանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններն ընդմիջել են բանակցությունները և քննարկմանը կվերադառնան ավելի ուշ:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։
Ժնևյան այսօրվա հանդիպումը կազմակերպվել է Օմանի միջնորդությամբ։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել այնքան, որքան անհրաժեշտ է. ԱԳՆ