ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն Ժնևում անցկացվող բանակցություններն ընդմիջել են խորհրդակցություններ անցկացնելու համար: Տեղեկությունը հայտնում է իրանական «IRIB» պետական հեռուստառադիոընկերությունը։
«Բանակցությունները նախատեսվում է շարունակել երեկոյան», - ասված է իրանական հեռուստատեսության հաղորդագրության մեջ:
«Axios»–ի լրագրող Բարաք Ռավիդն էլ, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է, բանակցությունները 3 ժամ են տևել։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։
Ժնևյան այսօրվա հանդիպումը կազմակերպվել է Օմանի միջնորդությամբ։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին։