Իրանն Օմանի միջոցով ԱՄՆ- ին է փոխանցել միջուկային գործարքի վերաբերյալ իր առաջարկները

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը տեղիկունենա փետրվարի 26-ին Ժնևում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի-Sputnik. Թեհրանն Օմանի միջոցով Վաշինգտոնին է փոխանցել հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ իր առաջարկները, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Օմանի ԱԳ նախարար Բադր Ալ-Բուսաիդին որպես միջնորդ այդ առաջարկը փոխանցել է ամերիկյան կողմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թեհրանը և Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացրին փետրվարի 17-ին Ժնևում Օմանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը` ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնց հիման վրա աշխատելու են գործարքի վրա։
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում փետրվարի 26-ին։