ՀՕՊ–ը 2 ժամում 35 ուկրաինական անօդաչու է խոցել Բրյանսկի մարզում․ ՌԴ ՊՆ

Փետրվարի 26-ի գիշերը Ռուսաստանի շրջաններում մոտ 20 ԱԹՍ է խոցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը երկու ժամում 35 ուկրաինական ԱԹՍ են չեզոքացրել Բրյանսկի մարզում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Փետրվարի 26-ին` Մոսկվայի ժամանակով 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները Բրյանսկի մարզի տարածքում որսացել և ոչնչացրել են 35 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։