Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում մոտ 20 ուկրաինական դրոն են խոցել

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 17 ԱԹՍ, հայտնում է Ռուսաստանի ;աշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում՝ ընթացիկ տարվա փետրվարի 25-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև փետրվարի 26-ի Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացվել և ոչնչացվել է 17 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ յոթ ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի, չորսը՝ Տուլայի մարզի, երկուսը՝ Կալուգայի մարզի, մեկական՝ Բելգորոդի, Վորոնեժի մարզերի, Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։