Հայաստանում կխստացվեն մեքենաների գազաբալոնների ստուգման պահանջները

Բալոնների ստուգումը պետք է տեսաձայնագրվի, իսկ լաբորատորիաները պետք է պահեն ձայնագրությունները առնվազն կես տարի՝ հնարավոր վթարների քննության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանում կխստացվի ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջը: Այսօր կառավարությունն ընդունել է որոշումը: Մասնավորապես, մասնագիտացված լաբորատորիաներում դրանց ստուգման և սերտիֆիկացման գործընթացը կտեսաձայնագրվի:
Լաբորատորիաները պետք է պահեն այդ ձայնագրությունները առնվազն կես տարի (անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան ստուգել իրավապահ մարմինների ներկայացուցիչները):
Հիշեցնենք, որ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է գազաբալոնով մեքենաների 5 պայթյուն (սեղմված գազը Հայաստանում մեքենաների հիմնական վառելիքի տեսակներից է):
Դեռևս 2005 թվականից գործող օրենսդրության համաձայն՝ գազով լիցքավորվող ավտոմեքենաների սեփականատերերը պետք է երկու տարին մեկ անցնեն բալոնների լաբորատոր ստուգում: Գազալցակայաններին արգելվում է սպասարկել այն մեքենաները, որոնք նման ստուգում չեն անցել: Տեսականորեն բալոնների սերտիֆիկացմանը պետք է հետևի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, սակայն գործնականում նման ստուգումներ չեն իրականացվում: