Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարվածի հետևանքով տղամարդ է վիրավորվել

Նախնական տվյալներով՝ տղամարդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Վալույկայի շրջանում ավտոմեքենայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Վալույկայի շրջանի Կազինկա-Լեոնովկա ավտոճանապարհին դրոնը հարվածել է մարդատար ավտոմեքենայի։ Շտապօգնության բրիգադը «ԲԱՐՍ-Բելգորոդ»-ի մարտիկների ուղեկցությամբ նրան տեղափոխել է Վալույկայի կենտրոնական հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝ տղամարդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը հավելել է, որ ավտոմեքենան վնասվել է:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։