ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ԱՄՆ դրոշի տակ գտնվող մոտորանավակը ներխուժել է Կուբայի ջրեր և կրակ բացել, պատասխան կրակով կուբացի սահմանապահները նավի վրա ոչնչացրել են չորս մարդու: Այս մասին երեկ ուշ երեկոյան հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կուբայի ՆԳՆ-ին։
«Խախտող նավիցկրակէ բացվել կուբացի աշխատակիցների վրա, ինչի հետևանքով Կուբայի նավի հրամանատարը վնասվածքներ է ստացել։ Բախմանհետևանքով, տվյալ տեղեկատվության հրապարակման պահի դրությամբ, օտարերկրյա կողմիցհարձակվողներից 4-ը ոչնչացվել են, 6-ը վիրավորվել են», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ FL7726SH համարով նավակը հայտնաբերվել է փետրվարի 25-ի առավոտյան Վիլյա Կլարա նահանգի Էլ Պինո ջրանցքից մոտ մեկ ծովային մղոն դեպի հյուսիս-արեւելք: Սահմանախախտ նավը որսալու գործողություննիրականացրել է Կուբայի ներքին գործերի նախարարության սահմանապահ զորքերի հինգ հոգուց բաղկացած ստորաբաժանումը։ Փոխհրաձգության ընթացքում վիրավորվածները տարհանվել են և ստացել բժշկական օգնություն: