ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Այս գիշեր Հրազդանում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել, 19-ամյա երիտասարդը տեղում մահացել է, հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 00:25-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի ծառ արմատախիլ արել և կողաշրջվել։
Վթարի հետևանքով Կոտայքի մարզում հաշվառված 19-ամյա Անդրանիկ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Տավուշի մարզի բնակիչներ 19-ամյա Սևակ Ա.-ն և 20-ամյա Սամվել Խ.-ն տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Կայքը գրում է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներից էր։