Ուկրաինական զինուժի հարձակման հետևանքով Սմոլենսկի մարզում զոհերի թիվը հասել է 7–ի

Հետաքննությունը վարում է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Սմոլենսկի մարզում 7 քաղաքացիական անձ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին։
Սմոլենսկի մարզպետ Վասիլի Անոխինն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով «Դորոգոբուժ» ձեռնարկության 4 աշխատակից է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։
«Պայթուցիկ սարքերի պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել՝ զոհվել է 7 մարդ, ևս 10–ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,– հայտնել են ՔԿ–ից։
Հետաքննության տվյալներով՝ Ուկրաինայի զինված կազմավորումներն այսօր հարված են հասցրել «Դորոգոբուժ» քիմիական գործարանին։ Ձեռնարկության վրա առնվազն 30 անօդաչու է հարձակվել` զինված պայթուցիկ սարքերով։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ Հետաքննությունը վարում է Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը։