Թրամփը պնդում է, որ Իրանը միջուկային զենքից հրաժարվելու բաղձալի խոստումը չի տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն մշակել է Եվրոպա հասնելու ունակ հրթիռները և իբր աշխատում է այնպիսիների վրա, որոնք կարող են ԱՄՆ հասնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ Իրանից չի ստացել բաղձալի խոստումը՝ երբեք միջուկային զենք չմշակել։ Այս մասին նա ասել է երկրի իրավիճակի մասին Կոնգրեսին ուղղված իր ուղերձի ժամանակ։
«Նրանք ցանկանում են գործարք կնքել, սակայն մենք չենք լսել բաղձալի խոսքերը, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», – ասել է նա։
ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ կցանկանար դիվանագիտական պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի հետ։
Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն մշակել է Եվրոպա հասնելու ունակ հրթիռները և իբր աշխատում է այնպիսիների վրա, որոնք կարող են ԱՄՆ հասնել։
Թեհրանը և Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացրին փետրվարի 17-ին Ժնևում Օմանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը` ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Արաղչին բանակցությունները որակել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով` կողմերին հաջողվել է առանցքային սկզբունքներ մշակել, որոնց հիման վրա աշխատելու են գործարքի վրա։
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա կրկին Ժնևում փետրվարի 26-ին։
Իրանը պատրաստ է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար. ԱԳՆ