Սու–30ՍՄ կործանիչը Ղազախստանում ընկել է օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա. ԶԼՄ

Ավելի վաղ Ղազախստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ պլանային ուսումնավարժական թռիչքներ իրականացնելիս կործանվել է Սու-30ՍՄինքնաթիռը, օդաչուները կատապուլտվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ղազախստանում ինքնաթիռը կործանվել է Կարագանդայի մարզում գտնվող օդանավակայանից մոտ 2 կմ հեռավորության վրա՝ տափաստանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Կազինֆորմ» գործակալությունը։
Հայտնաբերվել է լիբիական պատվիրակության՝ Թուրքիայում կործանված ինքնաթիռի սև արկղը
Ավելի վաղ Ղազախստանի ՊՆ-ն հայտնել էր, որ պլանային ուսումնավարժական թռիչքներ իրականացնելիս Սու-30ՍՄ-ը կործանվել է, օդաչուները կատապուլտվել են, նրանք ողջ են և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
«Ինքնաթիռն ընկել է տափաստանային գոտում՝ օդանավակայանից մոտ 2 կմ արևմուտք` Կարագանդայից 26 կմ հեռավորության վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ «եղանակային պայմանները չեն խոչընդոտել պլանային ուսումնավարժական թռիչքների իրականացմանը. տարածաշրջանում եղել է պարզ եղանակ՝ լավ տեսանելիությամբ: Վթարի վայրից գործակալության հրապարակած կադրերում հրդեհ չի նկատվում, տեսանելի են տարբեր ծառայությունների ավտոմեքենաներ:
Հավելենք, որ վթարի տեղանքը սահմանազատված է, ինքնաթիռի կործանման պատճառները պարզելու համար ձևավորվել է հանձնաժողով։
Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել ավիաբազայից թռչելուց քիչ անց. օդաչուն զոհվել է
Ի դեպ, նույն մոդելի կործանիչի հետ նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել 2021 թվականի ապրիլին Կարագանդայի մարզում։ Այն ժամանակնույնպես, ըստ ՊՆ հաղորդագրության, օդաչուները կատապուլտվել են և ողջ են մնացել։