Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն հարված է հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին. ՊՆ

Հաղորդվում է, որ մեկ օրվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը ինքնաթիռատիպ 115 ԱԹՍ են խոցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՌԴ զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին և ուկրաինական ԱԹՍ-ների պահման վայրերին։ Այս մասին այսօր հայտնել է պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային ուժերը և հրետանին հարված են հասցրել ՈւԶՈւ–ի շահերի համար կիրառվող՝ Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին, հեռահար ԱԹՍ-ների պահման վայրերին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրերին 147 շրջաններում», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մեկ օրում հակաօդային պաշտպանության համակարգերը ինքնաթիռատիպ 115 ԱԹՍ են խոցել։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։