Մոլդովական հատուկ ծառայությունների հուշումո՞վ. Արեշևը՝ Բրյուսելին Երևանի խնդրանքի մասին

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ արտգործնախարարը խնդրել է ԵՄ-ին ընտրություններից առաջ «հիբրիդային արագ արձագանքման» խումբ ուղարկել։
Sputnik
Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ ամեն ինչ արվում է մոլդովական սցենարը կրկնօրինակելու համար։ Այսպես է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը մեկնաբանել երեկ հայկական մամուլում տարածված տեղեկատվական արտահոսքն այն մասին, թե արտգործնախարար Արարատ Միրզոյանը խնդրել է Եվրամիությանը «Ռուսաստանին հակազդելու համար արագ հիբրիդային արձագանքման» խումբ ուղարկել։
«Սանդուի ռեժիմի և Փաշինյանի կառավարության միջև սերտ կապեր կան, ընդ որում ոչ միայն արտգործնախարարների մակարդակով, այլև, դատելով ամենաից, հատուկ ծառայությունների գծով», – ասել է Արեշևը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ։
Իրականում խոսքը հասարակական կարծիքը շփոթեցնելու և արևմտամետ ուժերի հաջողությունն ապահովելու փորձի մասին է առաջիկա ընտրություններում, որը նաև աշխարհաքաղաքական բնույթ ունի, նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի մի շարք ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ ականազերծման աշխատանքների, ինչպես նաև «հիբրիդային հարձակումների դեմ պայքարի» աջակցության շրջանակում։