Մեծ ստի կրկնություն են. Իրանի ԱԳՆ–ն` ԱՄՆ–ի իշխանությունների հայտարարությունների մասին

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանից դեռ խոստում չի ստացել երբեք միջուկային զենք չմշակելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային կեղծ է որակել ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները իրանական հրթիռների և միջուկային ծրագրի, ինչպես նաև Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած անկարգությունների զոհերի մասին։
«Իրանի միջուկային ծրագրի, իրանական բալիստիկ հրթիռների և հունվարյան անկարգությունների ժամանակ զոհերի թվի վերաբերյալ նրանց բոլոր հայտարարությունները պարզապես «մեծ ստի» կրկնություն են», – գրել է նա X սոցցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանից դեռ խոստում չի ստացել, որ երբեք միջուկային զենք չեն մշակելու։ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանն իբր արդեն մշակել է Եվրոպա հասնելու ունակ հրթիռներ և աշխատում է այնպիսիների վրա, որոնք կարող են ԱՄՆ հասնել։
Թրամփը պնդում է, որ Իրանը միջուկային զենքից հրաժարվելու բաղձալի խոստումը չի տվել
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն ավելի ուշ վերածվել են անկարգությունների և իշխանությունների դեմ բողոքի ցույցերի։ Հայտնում էին, որ կան զոհեր ինչպես ուժայինների, այնպես էլ ցուցարարների շրջանում։ Իրանի իշխանությունները, որոնք մեղադրել էին ԱՄՆ-ին և Իսրայելին անկարգությունները կազմակերպելու մեջ, հունվարի 12-ին հայտարարեցին, որ կարողացել են իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։