Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի երկնքում խոցել են ուկրաինական 69 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Բրյանսկի մարզում ոչնչացվել է 24 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն անցած գիշերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի վրայով խոցել են ուկրաինական 69 անօդաչու թռչող սարք։
Նշվել է, որ դրանցից 24-ը խոցվել է Բրյանսկի մարզի, 18-ը՝ Ղրիմի և 14-ը՝ Սմոլենսկի մարզի վրա։ Տուլայի և Օրյոլի մարզերի, ինչպես նաև Սև ծովի վրա ոչնչացվել է երեքական անօդաչու թռչող սարք։ Կուրսկի, Կալուգայի և Բելգորոդի մարզերի, ինչպես նաև Մոսկվայի մարզի երկնքում չեզոքացվել է մեկական անօդաչու թռչող սարք։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։