ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է տրանսպորտային խելացի համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգի իրագործման ճանապարհային քարտեզը:
«Ծրագրվում է սահմանել բազային ծառայությունների ցանկ, մշակել տվյալների փոխանակման ձևաչափեր, ստեղծել նորմատիվ բազա և գործնականում կազմակերպել փոխգործակցությունը»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերի նախարար Արզիբեկ Կոժոշևը:
ԵՏՀ հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԱՏՄ երկրների տրանսպորտային խելացի համակարգերի փոխգործակցությունը թույլ կտա ստեղծել միասնական տեղեկատվական տարածք, որտեղ փոխադրողը ստանդարտացված տեղեկություններ կստանա եղանակային պայմանների, հնարավոր խցանումների և ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։