ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Կլիմովոյի շրջանի Իստոպկի գյուղի բնակելի տան վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից պայթուցիկ սարք նետելու հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Կլիմովոյի շրջանի Իստոպկի գյուղում բնակելի տան բարբարոսական հարձակման հետևանքով, ցավոք, վիրավորվել է ևս երեք խաղաղ բնակիչ՝ երկու տղամարդ և մի կին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: Պայթյունի հետևանքով վնասվել է բնակելի տուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։