ԱԴԾ-ն ահաբեկչական հարձակում է կանխել Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանում

Քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով՝ ահաբեկչական հարձակման նախապատրաստում և պետական ​​դավաճանություն: 40-ամյա տղամարդուն ցմահ ազատազրկում է սպառնում:
Sputnik
ԱԴԾ-ն Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանում ահաբեկչական հարձակում է կանխել, որը ծրագրում էին իրականացնել Ուկրաինայի հատուկ ծառայությունները, հայտնել է ԱԴԾ–ի տարածաշրջանային վարչությունը։
«Օպերատիվ–հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ 1986 թվականին ծնված ՌԴ քաղաքացին WhatsApp-ի միջոցով կամավոր կապ է հաստատել Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցչի հետ», – ասվում է հատուկ ծառայության հաղորդագրության մեջ։
Տղամարդը տարածաշրջանում գտնվող ռազմական օբյեկտների մասին լուսանկարներ և տեսանյութեր է հավաքել և փոխանցել։
Բացի այդ, նա նաև հրկիզող խառնուրդներ է պատրաստել։ Ահաբեկչության նախապատրաստման ժամանակ կատարողը ձերբակալվել է, ապա կալանավորվել։