Զելենսկին խոստովանել է, որ հակամարտությունը չի ավարտվի առանց ՌԴ–ի հետ երկխոսության

Ավելի վաղ Զելենսկին օրենսդրորեն արգելել էր բանակցել Ռուսաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին, որն արգելել է բանակցություններ վարել Մոսկվայի հետ, խոստովանել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող ավարտվել առանց Ռուսաստանի հետ երկխոսության: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հասկանում ենք, որ առանց բանակցությունների, առանց երկխոսության ոչ ոք չի կարող կանգնեցնել այս պատերազմը», - նշել է Զելենսկին CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինայի հետ բանակցությունները 2022 թվականին գործնականում ավարտվել էին, բայց երբ ռուսական զորքը հետ է քաշվել Կիևից, ուկրաինական կողմը «դուրս է շպրտել» բոլոր պայմանավորվածությունները, իսկ հետո Զելենսկին օրենսդրորեն արգելել է բանակցել Ռուսաստանի հետ։
Զելենսկին խոստովանել է, որ 2 տարի թաքնվել է բունկերում. ի՞նչ տեսք ունի ապաստարանը