Տեսակամուրջ. «Կարո՞ղ է անհնարինը հնարավոր դառնալ»

Sputnik
Փետրվարի 25-ին, ժամը 12.00 – ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա – Երևան տեսակամուրջ, որի ընթացքում քաղաքական մեկնաբան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը կներկայացնի Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր տեսլականը։
Փորձագետը նաև կգնահատի տարածաշրջանում Վրաստան – Աբխազիա, Հայաստան – Ադրբեջան երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման հավանական տարբերակները, և վերջապես որքանով է իրագործելի Հայաստանի վարչապետի գաղափարը` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնել որևէ «բարեկամական» երկրի:
Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիայի կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։