ՆԳ նախարարը ղեկավար կազմում փոփոխություններ է անում․ Նարեկ Սարգսյան

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են 2 փոխոստիկանապետերն ու պարեկային ծառայության ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։ Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ կհայտնենք»,- նշեց Սարգսյանը։
Հավելենք, որ Makaryan News-ի տեղեկություններով՝ պաշտոնանկ են արվել Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանը և երկու փոխոստիկանապետերը` քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը։