ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Թեհրանը պատրաստ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Իրանի միջուկային հարցի շուրջ Վաշինգտոնի հետ հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչին:
«Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել որքան հնարավոր է շուտ և ուզում ենք անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի դա տեղի ունենա»,-ասել է փոխարտգործնախարարը NPR ռադիոկայանին տված հարցազրույցում:
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Ժնևում՝ փետրվարի 26-ին։