ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Իրանի Սպահան նահանգում ուղղաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Tasnim» գործակալությանը:
«Մի քանի րոպե առաջ ուղղաթիռ է կործանվել Դորչե քաղաքում՝ Հոմեյնիշահրի մոտակայքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ ուղղաթիռը կործանվել է քաղաքի այգեգործական համալիրի շրջանում։