ՀՀ–ի և Իրանի ՊՆ ղեկավարները շարունակելու են հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Իրանն ու Հայաստանը պատրաստ են շարունակել աշխատանքները պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, այս մասին խոսվել է գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հանդիպման ժամանակ։
«Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։
Հիշեցնենք` Պապիկյանը փետրվարի 23-ին Իրան է մեկնել պաշտոնական այցով։