ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հայաստանի տարբեր մարզերի ավելի քան 300 ընտանիքներ, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ, «Եվրասիա» ՀԿ-ի և «Ռուսական մարդասիրական առաքելության» համատեղ նախաձեռնած լայնածավալ մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն են ստացել:
Հայաստանում ավելի քան 300 ընտանիք 2026-ին աջակցություն է ստացել «Եվրասիա»-ից և ՌՄԱ-ից
© Photo : Евразия
Մասնավորապես, տարեսկզբից առ այսօր օգնություն է հատկացվել 320 ընտանիքի, այդ թվում՝ Կապանում, Գորիսում, Իջևանում, Բերդում։
Այսօր օգնություն է հատկացվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 50 ընտանիքի Եղեգնաձորում, Ջերմուկում և Վայքում։
Ընդհանուր առմամբ, ակցիայի մեկնարկից ի վեր օգնություն է հատկացվել 6115 ընտանիքի, որոնցից 880-ն ունեն փոքր երեխաներ: