ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Այսօր 2.2 մագնիտուդով երկրաշարժ է եղել Արարատի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սույն թվականի փետրվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 05:33-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.02⁰ և արևելյան երկայնության 44․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստանի Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։ Ավերածություններ չկան։
Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: