Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում մեկ օրում ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է չեզոքացվել. մարզպետ

Վնասվել է 3 բազմաբնակարան շենք, 22 մասնավոր տուն, 2 ենթակառուցվածքային օբյեկտ, 3 առևտրային և 2 սոցիալական օբյեկտ, 3 ձեռնարկություն և 39 ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի մարզի երկնքում 104 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել և ճնշվել, 10 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տվյալներով՝ հարված է հասցվել 50 բնակավայրի։ Գրանցվել են 14 զինամթերքի կիրառմամբ հարձակումներ և անօդաչուների 179 հարձակումներ, որոնցից 104-ը խոցվել կամ ճնշվել են ՀՕՊ և ՌԷՊ միջոցներով։
Վնասվել է երեք բազմաբնակարան շենք, 22 մասնավոր տուն, 2 ենթակառուցվածքային օբյեկտ, 3 առևտրային և 2 սոցիալական օբյեկտ, 3 ձեռնարկություն և 39 ավտոմեքենա։
Բելգորոդի մարզում մի քանի գյուղ է հարձակման ենթարկվել, 25 անօդաչուներից 19-ը չեզոքացվել են։ Նիկոլսկոյե գյուղում անօդաչուի ոչնչացման ժամանակ վիրավորվել է «Օրլան» ստորաբաժանման մարտիկներից մեկը, որն ամբուլատոր բուժում էր ստանում։ Տավրովո գյուղում անօդաչուի պայթյունից տղամարդ է տուժել։
Բորիսովկայի և Վոլոկոնովկայի շրջաններում 13 անօդաչուի հարձակում է եղել, 6-ը խոցվել են, մեկ մարդ վիրավորվել է։ Գրայվորոնի շրջանում գրանցվել է 6 կրակոց և 26 անօդաչուի հարձակում, որոնցից 9-ը ոչնչացվել են, մեկ տղամարդ ծանր վնասվածք է ստացել։
Բելգորոդի, ինչպես նաև Վալուկիի, Կորոչայի, Նովի Օսկոլի, Ստարո Օսկոլի, Չերնյանկայի և Յակովլևսկի շրջաններում ՀՕՊ ուժերը խոցել և ճնշել են 32 անօդաչու։ Շեբեկինոյի շրջանում գրանցվել է անօդաչուի 39 հարձակում, որոնցից 23-ը չեզոքացվել են, 5 մարդ է տուժել`երեք կին և երկու տղամարդ։
Կրասնայա Յարուգայի շրջանում մի քանի բնակավայրերի երկու հրետանային հարվածներ են հասցվել 8 զինամթերքի կիրառմամբ, ինչպես նաև գրանցվել է 42 անօդաչուի հարձակում, որոնցից 15-ը խոցվել կամ ճնշվել են: Ստեպնոյե գյուղում FPV–անօդաչուի հարվածից տղամարդ է վիրավորվել։
Բելգորոդի մարզում 2022 թվականի ապրիլից ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է գործում: 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, իսկ օգոստոսի 15-ից իրավիճակը դաշնային բնույթի արտակարգ դրություն է ճանաչվել:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։