ԱՄՆ Միսսուրի նահանգում տղամարդը սպանել է երկու ոստիկանի և վիրավորել ևս երկուսին

ԱՄՆ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Չարագործը հայտնաբերվել է մոտակա անտառներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում տղամարդը սպանել է երկու ոստիկանի և վիրավորել ևս երկուսին, ինչից հետո նրան չեզոքացրել են պատասխան կրակով։ Տեղեկությունն այսօր հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սթոուն շրջանի շերիֆի գրասենյակը:
«Այսօր Միսուրիում իրավապահների կանգնեցրել էին այդ տղամարդու մեքենան, վերջինս կրակ էր բացել ու սպանել մեկին, որից հետո դեպքի վայրից դիմել էր փախուստի», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ հանցագործը հայտնաբերվել է մոտակա անտառներում, սակայն նա ոստիկանների ուղղությամբ կրկին կրակ է բացել՝ սպանելով ևս մեկին և վիրավորելով երկուսին։ Վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում։
«Կասկածյալը շարունակել է կրակել ոստիկանների վրա, մինչև պատասխան կրակով իրավապահները նրան ոչնչացրել են», – նշվում է հաղորդագրության մեջ:
Կրակ բացած տղամարդը 45-ամյա Ռիչարդ Բիրդն է։ Նրա արարքի դրդապատճառների մասին չի հաղորդվում։