Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Բրյանսկի մարզում խաղաղ բնակիչ է զոհվել. մարզպետ

Ալեքսանդր Բոգոմազը. Արխիվային լուսանկար
Ալեքսանդր Բոգոմազի փոխանցմամբ՝ կամիկաձե դրոնները հարձակվել են Պոգարի շրջանի Գորիցա գյուղի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Գորիցա գյուղի վրա Ուկրաինայի զինված ուժերի կամիկաձե դրոնների հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե դրոններով հարձակվել են Պոգարի շրջանի Գորիցա գյուղի վրա։ Ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, խաղաղ բնակիչ է զոհվել»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Բոգոմազը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։