ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե անօդաչուներով հարձակվել են Բրյանսկի մարզի Նովայա Պոգոշչ գյուղի դպրոցի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե անօդաչուներով գրոհել են Սուզեմսկի շրջանի Նովայա Պոգոշչ գյուղը։ Հարվածել են ամենախաղաղ քաղաքացիական օբյեկտին՝ դպրոցին»,– գրել է Բոգոմազը իր Telegram–ալիքում։
Մարզպետը նշել է, որ պայթուցիկ սարքերի նետման հետևանքով վնասել է ուսումնական հաստատության շենքը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։