Սիրիայի անվտանգության ուժերը հարձակման են ենթարկվել Ռաքքայում, կան զոհեր

Սիրիա. Արխիվային լուսանկար
Զոհվել և վիրավորվել են ներքին անվտանգության ուժերի աշխատակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռաքքա նահանգում Սիրիայի անվտանգության ուժերի անցակետը հարձակման է ենթարկվել մի խումբ զինյալների կողմից, ուժայինների շրջանում սպանվածներ և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է սիրիական Syria TV հեռուստաալիքը։
«Ռաքքայից արևմուտք գտնվող ալ-Սաբահիա անցակետի վրա անհայտ անձանց կողմից իրականացրած զինված հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան ներքին անվտանգության ուժերի աշխատակիցների թվում», – հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ ներքին անվտանգության ուժերը լիկվիդացրել են հարձակվողներից մեկին` նրան շրջափակելով անցակետի մոտ գտնվող շենքում։
Հրաձգությունը մոտ կես ժամ է տևել։ Սա այս անցակետի վրա արդեն երկրորդ հարձակումն է վերջին 24 ժամվա ընթացքում։