Ռուսական ՀՕՊ–ը 4 ժամում 34 ուկրաինական ԱԹՍ է խոցել

21 ԱԹՍ խոցվել է Ազովի ծովի ջրատարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության շիջոցները 4 ժամում 34 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր` Մոսկվայի ժամանակով 8։00–ից 12։00–ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները 21 ԱԹՍ են ոչնչացրել Ազովի ծովի ջրատարածքի վրա, 6 ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 4 ԱԹՍ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 2 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի, 1 ԱԹՍ՝ Սև ծովի ջրատարածքում»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։