Ի՞նչ վիրուսներ են պտտվում ՀՀ–ում. հիվանդացությունը նախորդ տարվա համեմատ ցածր է 1.8 անգամ

ՍՇՎ–ով հիվանդացածների 81.3%-ը 0-18 տարեկաններն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե նույն մակարդակում, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.8 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Ընդհանուր դեպքերի գրեթե 81.3%-ը 0-18 տարեկաններն են, առավել բարձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչներ։
Հայաստանում «չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք է արձանագրվել